Սեպտոպլաստիկա

Սեպտոպլաստիկա (Լատ. septum – միջնապատ + հին հունական. Πλαστική – պլաստիկ)- քթի միջնապատի թեքության ուղղման վիրահատություն:

Ի տարբերություն ռինոպլաստիկայի, վիրահատության նպատակը քթի ճիշտ ձևի վերականգնունմ չէ, այլ քթային շնչառության բարելավումը:
 
Եթե սեպտոպլաստիկայի հետ համատեղել պահանջվում է քթի ձևի ուղղում կատարվում է ընդհանուր վիրահատություն, որը կոչվում է ռինոսեպտոպլաստիկա:

Հակացուցումներ

Արյան մակարդելիությունը խախտող հիվանդությունների առկայություն, օնկոլոգիական և վարակիչ հիվանդություններ, ծանր շաքարային դիաբետի: Բացի այդ, վիրահատությունը չի իրականացվում ներքին օրգանների ծանր պաթոլոգիաների դեպքում, սրման փուլում գտնվող հիվանդությունների ժամանակ:
Կանանց խորհուրդ չի տրվում վիրահատություն կատարել դաշտանի ժամանակ:

Վիրահատության անցկացման փուլերը

Նախավիրահատական շրջան: Քթի միջնապատի ուղղման վիրահատությունից մեկ շաբաթ առաջ դադարեցվում են ասպիրին և այլ հակաբորբոքային միջոցների ընդունումը, ինչպես նաև արյան մակարդելությունը իջեցնող դեղամիջոցներ:

Վիրահատությունից մեկ կամ երկու օր առաջ անալիզներ են հանձնվում, , այդ թվում արյան և մեզի ընդհանուր անալիզ, ԷՍԳ և այլն: Վիրահատությունից 12 ժամ առաջ արգելվում է սնունդ ընդունել: Վիրահատության օրը առավոտ բացարձակ ից ոչինչ չուտել և չխմել:

Վիրահատական միջամտություն: Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ և ներառում է ոսկրային մասի և/կամ քթի խոռոչի աճառի ողջամիտ հեռացում/ձևափոխում:
Վիրահատությունը տևում է 45-60 րոպե և կախված է քթի միջնապատի կառուցվածքի անհատական վիճակից:

Դրսից ոչ մի կտրվածք չի արվում: Քթի միջնապատի հիմնական մասը մնում է քթի մեջ, հեռացվում են միայն կորացած հատվածները:

Հետվիրահատական շրջան

Սեպտոպլաստիկայից հետո առաջին օրերը հիվանդի քթի խոռոչի մեջ տեղադրվում են հատուկ արյունահոսությունը կանգնեցնող հեմոստատիկ սպունգներ, որոնք թույլ չեն տալիս քթով շնչել: Նրանք հեռացվում են վիրահատությունից հետո` հաջորդ առավոտը: Կարերը ներծծվում են, նրանց հեռացնել հարկավոր չէ:
Կլինիկայում հիվանդը մնում է 1 օր:

Քթի շնչառության վերականգնման տևողությունը կազմում է 2 – ից 6 շաբաթ:

Սահմանափակումներ

Քթի վիրահատությունից հետո այցոլուն պետք է խուսափի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, 4 շաբաթվա ընթացքում` գերսառեցումից և գերտաքացումից, չխմել ալկոհոլային խմիչքներ, տաք սնունդը չընդունի 2 շաբաթ ընթացքում: