Ռինոպլաստիկա` Լեգենդներ և փաստեր

Ռինոպլաստիկան, ավելի հայտնի է որպես քթի պլաստիկ վիրահատություն, մյուս գեղագիտական վիրահատություններից ավելի մեծ հասարակայնություն է վայելում Հայաստանում, և տարեցտարի այն ավելի է տարածվում հասարակության մեջ:

Ռինոպլաստիկան այսօր հասանելի է ոչ միայն հարուստներին և հայտնիներին, և բոլոր մյուսներին, որոնք մտադիր են դառնալ հարուստ և հայտնի: Զարմանալի չէ, որ այս պլաստիկ վիրաբուժության աճող հասարակայնությունը առաջացնում է բազմաթիվ լեգենդներ ու մոլորություններ: Եվ եթե նրանցից որոշները ինչ-որ չափով հիմնավորված են, արա մնացածը`մարդուն բացարձակ թյուրիմացության մեջ են գցում և ոչ մի կապ չունեն իրականության հետ:

Ռինոպլաստիկ վիրահատություն կարող է իրականացնել ցանկացած պլաստիկ վիրաբույժ

Պաշտոնապես` դա այդպես է: Պլաստիկ վիրաբույժներից շատերի ծառայությունների ցուցակը անպայման իր մեջ ներառում է ռինոպլաստիկա:
Սակայն դա դեռ չի նշանակում, որ յուրաքանչյուր վիրաբույժ կարող է իրականացնել այս վիրահատությունը պատշաճ մակարդակի վրա և լավ արդյունքներ ստանալ:
Ռինոպլաստիկան` բավականին բարդ վիրահատություն է, ինչպես բժշկական, այնպես էլ գեղագիտական տեսանկյունից: Ավելի խելամիտ կլինի Ձեր քիթը վստահեք մասնագետի, ում մոտ ռինոպլաստիկան հիմնական վիրահատությունն է, որը նա իրականացնում է անընդհատ, ամեն օր:
Վիրաբույժների շրջանում քթի վիրահատությունը համարվում է «հմտության գագաթնակետ» և ամենաբարդ վիրահատությունը: Քանի որ քիթը շատ հաճախ որոշիչ դեր է կատարում ընդհանուր դեմքի գեղեցկությունը մեջ, վիրաբույժը պետք է ունենա նաև բացառիկ գեղարվեստական ճաշակ և գեղագիտական հոտառություն, որպեսզի վերջում ստանա մի քիթ, որը կատարյալ կերպով կհամապատասխանի այցելուի դեմքի համամասնություններին: Եթե վիրաբույժը թվարկված հատկանիշներից գոնե մեկին չի տիրապետում, ապա ռինոպլաստիկան այցելուի համար կարող է իսկական աղետ դառնալ:

 

Ռինոպլաստիկան վիրահատության են գնում սնափառությունից

Հակառակ այն կարծիքին, որ պլաստիկ վիրաբույժների ծառայություններին դիմում են միայն այն բանի համար, որպեսզի գեղեցկացնեն իրենց արտաքին տեսքը, հաճախ պատահում է, որ ռինոպլաստիկ վիրահատությունը կատարում են շնչառական համակարգի արատի շտկման նպատակով (օրինակ` քթի միջնապատի դեֆորմացիայի դեպքում).
Միևնույն ժամանակ, հաստատվել է, որ քթի արտաքին տեսքից դժգոհ այցելուների վրա, ռինոպլաստիկան թողնում է օգտակար հոգեբանական ազդեցություն:
Վիրահատությունից հետո, նրանք որոշակի հոգե-էմոցիոնալ վերափոխում են ապրում` իր ձևի մեջ որոշակի վերածնունդի և դառնում են ավելի ինքնավստահ, ինչը ոգեշնչում է նրանց իր կյանքում փոփոխություններ կատարել: Այս տեսանկյունից ռինոպլաստիկան կարելի է դիտարկել որպես բժշկական գործընթաց, քան թե սնափառության արտահայտման էգոիստական հանդուրժողականություն:

 

Ռինոպլաստիկան` շատ ցավոտ է

Ռինոպլաստիկայի ժամանակակից մեթոդիկան թույլ է տալիս ցավը նվազեցնել և հասցնել մինիմումի:
Այցելուներիի միայն 10% են վիրահատությունից հետո ցավազրկող տալիս, մնացած 90% ցավ չի զգում ընդհանրապես:
Միայն վիրահատությունից հետո այցելուները քթի շրջանում զգում են որոշակի անհարմարություն, այլ ոչ թե ցավ առաջիկա 7-10 օրերի ընթացքում:
Այդ զգացողությունները արտահայտվում են հիմնականում քթի լցվածության զգացողության կերպով, ինչպես մրսածության կամ գրիպի ժամանակ:

 

Ռինոպլաստիկան միանգամից աչքի է զարնում

Եթե Ձեր քիթը արմատական փոփոխությունների կարիք ունի` օրինակ եթե անհրաժեշտ է վերացնել քթի կորություն, ապա շրջապատում իհարկե կնկատեն ռինոպլաստիկայից հետո եղած փոփոխությունները:
Սակայն եթե անհրաժեշտ է աննշան չափով գեղեցկացնել քթիարմատի վերևի մասը կամ քթի ծայրը ապա բացառված չէ որ շրջապատը այդ փոփոխություններին ավելի քիչ ուշադրությամբ կվերաբերվի քան Դուք ենթադրում եք:
Վերջապես ոչ ոք Ձեզանից լավ Ձեր դեմքը չգիտի և այդ պատճառով էլ դիմագծերի աննշան ճշգրտումը կարող է շրջապատի համար աննկատ մնալ:
Բացի դրանից մի մոռացեք որ լավ վիրաբույժի աշխատանքի արդյունքը անզեն աչքի համար կարող է աննկատ մնալ քանի որ որակավորման չափանիշներին համապատասխանող մասնագետը միշտ ձգտում է հասնել փոփոխված քթի և մնացած դիմագծերի միջև եղած լիարժեք ներդաշնակության և ստեղծել ամբողջական և միասնական պատկեր:

 

Ռինոպլաստիկայի արդյունքում Դուք կունենաք Ձեր երազանքների քիթը

Ռինոպլաստիկան կարող է արմատապես լավացնել քթի արտաքին տեսքը և ձևը սակայն անհրաժեշտ է չմոռանալ պլաստիկ վիրաբույժների հնարավորությունների որոշակի սահմանափակումների մասին, որոնք պայմանավորված են այցելուի ոսկրային և մաշկային կառուցվածքի անհատական առանձնահատկություններով:
Միևնույն ժամանակ, բացառված չի վիրահատության արդյունքից ունեցած անբավարարվածության զգացումը: Վիճակագրական տվյալներով քթի շտկման վիրահատություններից 10-15% դեպքերում անհրաժեշտ է լինում լրացուցիչ երկրորդային վիրաբուժական միջամտություն` առաջին վիրահատության արդյունքները շտկելու կամ լավացնելու համար:
Որոշ դեպքերում դա կապված է հյուսվածքների վերականգնման և սպիացման գործընթացների հետ, ինչը բացարձակ անհատական բնույթի է կրում և անկանխատեսելի է:
Անհրաժեշտ է, որ այցելուն դա գիտակցի: Ռինոպլաստիկայի արդյունքից ունեցած դժգոհությունը երբեմն պայմանավորված է լինում նրանով, որ այցելուները ի սկզբանե չեն կարողացել վիրաբույժին լավ բացատրել, թե ինչ արդյունքների են սպասում (դրանից խուսափել կարելի է, եթե անցկացվի նախնական համակարգչային մոդելավորում)):
Սակայն այդպիսի դեպքերը ավելի շուտ բացառություններ են, այլ ոչ թե կանոն, քանի որ այցելուների մեծ մասը, այնուամենայնիվ, գոհ են արդյունքներից և իրենց վերափոխված քթից:

 

Համակարգչային մոդելավորում թույլ չի տալիս ճշգրտորեն կանխատեսել վիրահատության արդյունքը

Փորձառու վիրաբույժ կարող է 90-95% ճշգրտությամբ կանխատեսել, թե ինչպիսին է լինելու վիրահատության արդյունքը:
Կարևոր է, որ մոդելավորում իրականացնի հենց ինքը`վիրաբույժը, քանի որ այդ ընթացքում նա ուրվագծում է ապագա վիրահատության պլանը:
Իհարկե, վիրահատության արդյունքը կարող է փոքր-ինչ տարբերվել համակարգչային մոդելավորման արդյունքից, քանի որ քթի հյուսվածքները կավի կամ պլաստիլինի նման իդեալական պլաստիկություն չունեն:

 

Վերջաբան

Որպեսզի դառնաք Ձեր երազանքների քթի տերը, պետք է հաշվի նստել բազմաթիվ գործոնների հետ: Անհրաժեշտ է մեծ պատասխանատվությամբ մոտենալ վիրաբույժի ընտրության հարցին:
Համոզվեք, որ Ձեր ընտրած մասնագետը ունի համապատասխան որակավորում և փորձ: Ոչ պակաս կարևոր է վիրաբույժի հետ հասնել բացարձակ փոխհասկացության, որպեսզի նա կարողանա հստակ պատկերացնել, թե ինչ եք Դուք ուզում, և ճշգրիտ կատարել Ձեր ցանկությունը:

Քթի վիրահատության մասին տեղեկացվածությունը կօգնի Ձեզ խուսափել սխալներից և շրջանցել գեղեցիկ քիթ ունենալու ճանապարհին հանդիպող ծուղակները ու պատմվող առասպելները:
Հիշեք, որ ռինոպլաստիկան` ոչ միայն արտաքին տեսքը կատարելագործել միջոց է, այլև ինքնագնահատական բարձրացման բացառիկ ձև: