Ես Ձեզ կօգնում դառնալ ավելի գեղեցիկ և վստահ

– Պրն. Եղիազարյան, մի քանի տարի առաջ ընդունված էր համարել, որ պլաստիկ վիրաբուժությունը բժշկության էլիտար ոլորտ է, և շատերը անգամ չէին էլ երազում վիրահատության հնարավորության մասին: Որքանո՞վ է այս խնդիրը արդիական այսօր:

-Պլաստիկ վիրաբուժությունը արևմտյան երկրներում մինչև հիմա էլ էլիտար է հաամարվում, որտեղ վիրահատություն շատ թանկ արժե: Մեր երկրում պլաստիկ վիրաբուժությունը,միշտ եղել է բավականին մատչելի, հետրաբար այցելունեի հոսքը ոչ միայն չի նվազում, այլ ավելանում է: Մեզ դիմում են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև այլ երկրների քաղաքացիները , մասնավորապես` Ռուսաստանից:

 

-Ինչպիսի՞ խնդիրներով են ավելի հաճախ դիմում այցելուները:

-Շատ հաճախ այցելուները դիմում են քթի և ականջների ձևի դժգոհությամբ: Վիրաբուժական նվազագույն ինվազիվ մեթոդները ինչպես, օրինակ շրթունքների մեծացումը հիալուրոնաթթվի հիման վրա, բոտուլոտոքսինի ներարկումը ավելի ու ավելի տարածված են դառնում կարճ վերականգնման ժամկետի և վառ արտահայտված արդյունքներ շնորհիվ:

 

-Պրն. Եղիազարյան, հաճախ ռինոպլաստիկայի արդյունքները այնպիսին չեն լինում, ինչպիսին ցանկանում ենք… Ես չեմ էլ խոսում այն մասին, որ բոլոր վիրահատված քթերը միմյանց նման են ստացվում, անկախ նրանից, թե քիթը դեմքի ձևին համապատասխանում է, թե ոչ: Ինչու՞մ է, ձեր կարծիքով, խնդիրը:

-Ես այդպիսի խնդիր չունեմ: Իմ բոլոր այցելուները նախքան վիրահատությունը մի փոքր ֆոտոսեսիա են անցնում և միայն հետ` համակարգչային մոդելավորում, որտեղ պարզ երևում են հետվիրահատական փոփոխությունները: Ինչպես մոդելավորման փուլում, այնպես էլ վիրահատության ժամանակ ես հաշվի եմ առնում դեմքի առանձնահատկությունները, այցելուի անհատականությունը և նույնիսկ նրա բնավորությունը, ինչը, բնականաբար, բացառում է ինքնատիպության բացակայությունը… Ես փորձում եմ անել որքան հնարավոր է բնական:

 

-Լինու՞մ են դեպքեր, երբ Դուք հրաժարվում եք այցելուին վիրահատել: Եթե այո, ապա ինչ պատճառներով:

– Վիրահատության անցկացման մերժումը` բժշկական չափանիշներով, լինում է հակացուցումների առկայության դեպքում: Բացի այդ, այցելուն մերժվում է, եթե նրա ցանկությունները ու պլաստիկ վիրաբույժի հնարավորությունները չեն համընկնում:

 

-Պրն Եղիազարյան, ինչու՞մ են կայանում պլաստիկ վիրաբույժի աշխատանքի հիմնական բարդությունները:

Ցանկացած պլաստիկ վիրաբույժր աշխատանքի արդյունքը ինչպես ասվում է` «ակնհայտ է»: Սխալներ չպետք է լինեն: Պետք է միշտ անել հնարավորինս: Լավ պլաստիկ վիրաբույժը ունի անհաջող արդյունքների ցածր տոկոս:

 

– Այցելուի համար բժիշկ կամ հիվանդանոց ընտրելու ժամանակ անձամբ դուք ի՞նչ չափանիշներ եք համարում գլխավորը:

– Բոլոր այցելուները պլաստիկ վիրաբույժի ընտրության ժամանակ անցնում են որոշակի փուլեր:
Սկզբում հավաքում են ամբողջ հասանելի տեղեկությունները, հիմնականում` ինտերնետից կամ լուրերից: Այնուհետև թեկնածուների շրջանակը նեղանում է մինչև 2-3 ամենահավանականը: Դրանից հետո այցելուն խորհրդատվության համար գրանցվում է այդ վիրաբույժների մոտ, և միայն դրանից հետո է այցելուն ընտրում իր պլաստիկ վիրաբույժին: Որոշ այցելուների համար որոշիչ ցափանիշ է հանդիսանում տվյալ վիրաբույժի պահանջարկը, մյուսների համար` նրա աշխատանքի քանակը և արդյունքները, երրորդների համար`անձնական համակրանքը և վստահությունը: Լավ է, երբ այդ չափանիշները համընկնում են:

 

– Դուք ԱՄՆ-ի, Վրաստանի, Ռուսաստանի, Իսրայելի կլինիկաներում վերապատրաստում եք անցել: Տարբերվում է արդյոք Հայաստանի և արտերկրի պլաստիկ վիրաբուժությունը:

– Գիտական և գործնական առումով` տարբերությունները նվազագույնն են: Հիմնական տարբերություններ` տեխնիկական պայմանները և մտածելակերպն է, բայց դա առանձին երկար զրույցից թեմա է:

 

-Դուք`որպես բժիշկ, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

– Յուրաքանչյուր այցելուին առավելագույն մասնակցությունը և ուշադրությունը, անկախ վիրահատության կամ գործընթացի բարդությունից: Այն ամենը, ինչ ես անում եմ` անում եմ այցելուների համար: Իմ աշխատանքի իմաստը կայանում է նրանում, որ օգնեմ մարդուն, որպեսզի նա դառնա գեղեցիկ և պահպանի իր գեղեցկությունը, հետևաբար` ձեռք բերի ինքնավստահություն, բարձրացնի ինքնագնահատականը և կյանքում հաջողության հասնի:

 


-Պրն. Եղիազարյան, մեր կանանց մեծամասնության մոտ, հատկապես ծննդաբերությունից հետո, հանդիպում են կազմվածքի և քաշի հետ կապված խնդիրներ: Օգնում եք արդյոք նման խնդիրներով կանանց:

– Քաշը իջեցնում են ոչ թե պլաստիկ վիրաբույժները, այլ դիետոլոգները: Մենք զբաղվում ենք տեսքի վերականգնումով: Հիմանկանում, հղիությունից հետո, առաջանում են կրծքի ձևի և որովայնի հետ կապված խնդիրներ: Կրծքի կառուցվածքի նախկին տեսքը կվերականգնվի մամոպլաստիկայի միջոցով (կրծքի մեծացում սիլիկոնային իմպլանտներով), կամ մաստոպեկսիա (կրծքի ձգում): Ձեր որովայնի դիմացի պատի շտկվումը արվում է աբդոմինոպլաստիկայի միջոցով (որովայնի պլաստիկա):

 

– Որքանով է Ձեզ համար կարևոր վիրահատությունից առաջ այցելուի հետ վստահելի հարաբերություններ հաստատել:

– Չափազանց կարևոր է, քանի որ դրանից է կախված վիրահատության արդյունքը, նրա հաջողությունը, և, որպես հետեւանք`այցելուի բավարարվածությունը իր արտաքին տեսքով: Վիրաբույժների աշխատանքը չի ավարտվում վիրահատությունից անմիջապես հետո: Բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ այցելուից պահանջում են մեծ համբեություն հետվիրահատական`«այտուցների» ժամանակաշրջում: Հենց այս շրջանում շատ կարևոր է, որպիսզի պլաստիկ վիրաբույժը բարոյական աջակցություն ցուցաբերի:

 

– Ինչ եք ցանկանում մեր կանանց

-Բոլոր ժամանակներում կանանց գնահատել են իրենց շնորհի ու գեղեցկության համար, նրանց աչքերի փայլը և պայծառ ժպիտը: Մաղթում եմ, որ մեր կանայք միշտ լինեն առողջ, կենսուրախ և շրջապատված լինեն ձեզ ամբողջ սրտով սիրող ամենամտերիմ մարդկանցով:

 

Մարիամ Սամվելյան, «Հայուհի»

Հայուհի