Ինչու՞ եմ ես կատարում միայն բաց ռինոպլաստիկա

Այցելուներից շատերը վախենում են արտաքին կտրվածքներից , քանի որ փակ ռինոպլաստիկայի ժամանակ բոլոր կտրվածքների քթի ներսից են արվում և դրսից չեն երևում: Բաց ռինոպլաստիկայի ժամանակ արվում է աստիճանաձր կտրվածք միջքթանցքային հատվածի մաշտի վրա: Շատ զգույշ և ճշգրիտ վերքի եզրերի համադրության ժամանակ, այդ սպին աննկատելի է դառնում, և 6 ամսից մեկ տարվա ընթացքում ամբողջովին վերանում է:

Կարող եք դրանու համոզվել`նայելով իմ աշխատանքների ցուցասրահը:
Ուշադիր նայեք վիրահատությունից հետթ տարբեր ժամկետներում քթանցքների միջև եղած տարածությանը: Կասկածողներին կարող եմ տրամադրել նկարների բնօրինակը, որպեսզի համոզվեն որ դա «photoshop»-ի արդյունք չէ: Բոլոր այս արդյունքները ստացվել են բացառապես բաց եղանակով:

Ահա եւս մի քանի տրամաբանական փաստարկներ ի օգուտ բաց մեթոդիկայի`

  • Քթի վիրահատության բաց եղանակը հնարավորություն է տալիս տեսողական վերահսկողության տակ պահել քթի բոլոր կառույցները, մինչդեռ փակ ռինոպլաստիկայի ժամանակ դա հնարավոր չէ:
  • Քթի վիրահատության բաց եղանակի ժամանակ վիրաբույժը քթի միջնապատի լայն տեսանելություն ունի:
  • Բաց ռինոպլաստիկայից հետո հետվիրահատական արյունահոսությունը ավելի քիչ է, քանի որ լորձաթաղանթը վնասված չէ:
  • Բաց ռինոպլաստիկայի ժամանակ հնարավոր է աճառային հյուսվածքների աուտոտռանսպլանտանտների համատարած օգտագործումը: Դա վիրաբույժի հնարավորությունները ընդլայնում է բարդ ու ոչ ստանդարտ դեպքերում: Փակ ռինոպլաստիկայի ժամանակ աճառային հյուսվածների աուտոտռանսպլանտանտների օգտագործումը սահմանափակվում է անկայուն ամրագրման պատճառով:
  • Բաց վիրահատությունից հետո հետվիրահատական այտուցը ավելի փոքր է, քան փակ վիրահատության ժամանակ, քանի որ հյուսվածքների շերտավորումը տեսանելի է, ինչը թույլ է տալիս դա անել խնամքով և խորը:
  • Հաստ մաշկ ունեցող պացիենտների դեպքում բաց վիրահատության դեպքում հնարավոր է ծայրի մաշկը վիզուալ հսկողությամբ բարակացնել, չխախտելով մաշկի սնուցումը:

Փակ ռինոպլաստիկայի շատ կողմնակիցներ, որպես կարևոր առավելություն, նշում են վիրահատության կարճ տևողությունը: Այո, դա այդպես է: Փակ ռինոպլաստիկա կարելի է կատարել 30-40 րոպեում: Բաց ռինոպլաստիկայի տևողությունը`1,5-2 ժամ է:

Նման դեպքում, ես պացիենտներին միշտ հարցնում եմ,- որն է ավելի կարևոր`վիրահատության կարճ տևողությունը, թե լավ արդյունքը: