Շատ եք կարդացել ինտերնետում:

Շատերը գիտեն, թե որքան դժվար է և´ վիրաբույժի, և´ այցելուի համար քթի տամպոնի հեռացումը: Ցանկացած մարդ կսարսափի, երբ իր, ոչ շատ մեծ քթի ամեն կողմից հանեն 1 մետր երկարություն ունեցող տամպոն:

Քթի ձիգ թանզիֆե տամպոնը հեռացման ժամանակ ուժեղ ցավից ու արյունահոսությունից բացի, ունի նաև մեկ կարևոր թերություն`այն խախտում է քթի լորձաթաղանթի արյան շրջանառությունը:

Մոռացե´ք այդ մասին!
Վիրահատությունից հետո Ձեր մոտ չեն լինի այդ սարսափելի մետրանոց տամպոնները!

Հեմոստատիկ սպունգներ

Հեմոստատիկ սպունգներ:  ունեն ընդամենը 8 սմ. երկարություն: Նրանք պատրաստված են սեղմված միկրոծակոտկենային սպունգից և օքսիցելյուլոզայից` կլինիկորեն ստուգված հեմոստատիկ բաղադրիչից: Այդ սպունգ սեփական քաշից 20 անգամ ավելի շատ հեղուկ իր մեջ կլանում:

Կլանվող հեղուկը, հեմոստատիկ սպունգները իջեցնում են իրենց շրջապատում տեղակայված հյուսվածքների այտուցը, փափուկ սեղմում նրանց վրա, որով էլ քչացնում են արյունահոսությունը, իրենց մեջ ներծծելով արյունն ու հեղուկը:

Տամպոնի մակերեսը չի սոսնձվում լորձաթաղանթի վրա, համաչափ խոնավեցված են որի հաշվին ունեն սահելու հատկություն, ինչն էլ թույլ է տալիս հեշտությամբ նրան հեռացնել քթից, առանց նրան շրջապատող հյուսվածքները վնասելու: Հեմոստատիկ սպունգ հեռացվում է վիրահատության հաջորդ օրը:

Ես չեմ խնայում, և իմ այցելուներիի համար օգտագործում եմ որակյալ հեմոստատիկ սպունգներ, որոնք մի քանի ժամից հեղուկ խառնուրդ չեն դառնում:

Դիտել հետվիրահատական շրջանումի այլ հատկանիշները