Մոդելավորում

Դեռևս մի քանի տարի առաջ, պլաստիկ վիրաբուժության ոլորտում կարելի էր լսել կարծիք, որ անիմաստ է անել նախնական համակարգչային մոդելավորում: Իբր, թե եռաչափ պատկերը չի կարողանում ցուցադրել իրական փոփոխությունները, որոնք տեղի կունենան վիրահատությունից հետո:
Որոշ չափով դա ճիշտ է, բայց վերաբերում է միայն ամբողջ դեմքի մոդելավորմանը (հենց այդ պատճառով էլ ամբողջ դեմքի մոդելավորում չի անցկացվում):

Քանի որ պրոֆիլի պատկերը եռաչափ է, ապա փորձառու պլաստիկ վիրաբույժը կարող է 90-95%-ով ճշգրտությամբ կանխատեսել ապագա պրոֆիլի փոփոխությունները:

Համացանցում կարելի է գտնել համակարգչային մոդելավորման բազմաթիվ տարբեր ծառայությունների ու ծրագրերի, սակայն վիրտուալ գեղեցիկ քիթը մի բան է, և բոլորովին այլ է իրականացնել երազանքը իրականում:

Քթի վիրահատության ճիշտ համակարգչային մոդելավորում պետք է կատարվի միայն պլաստիկ վիրաբույժի կողմից, որը հետագայում կիրականացնի վիրահատությունը:

Քթի մոդելավորման արդյունքը` ապագա արդյունքների առավել նման ձևն է, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ կարող է անել պլաստիկ վիրաբույժը, ելնելով անձի ֆիզիկական և անհատական տվյալներից։

Որոշ այցելուներ կարծում են, որ նրանք գտնվում են առևտրի կենտրոնում, որտեղ կարող են լրիվ փորձել և խնդրում են ևս մեկ անգամ մոդելավորում կատարել. “պարզապես ծայրը մի փոքր ավելի բարձր, փոքր և սուր”:

Մոդելավորումը կատարվում է միայն մեկ անգամ, և դա արվում է առանց ավելորդ լավատեսության:
Շատ մեծ քիթը դարձնել շատ փոքր քիթիկ "այսինչ աստղի նման" հնարավոր է միայն նկարում:  

Պետք է նաև հաշվի առնել, որ քիթը մի քիչ տարբերվելու է համակարգչի միջոցով ստեղծած վիրտուալ պատկերից, որը ենթադրյալ արդյունք է, առավելագույն (բայց ոչ ամբողջովին) մոտ է ակնկալվածին: Մի շարք օբյեկտիվ գործոններ կարող են ազդել վերջնական արդյունքի վրա, օրինակ՝ հյուսվածքները, մաշկի որակը, մաշկի հաստությունը և առաձգականությունը:

Մի մոռացեք, որ առհասարակ ռինոպլաստիկայի նպատակը ոչ թե «ճիշտ» կամ «գեղեցիկ» քիթն է, այլ ընդհանուր ներդաշնակ տեսք ունենալը:

Եթե ամեն դեպքում դուք որոշել եք գնալ պլաստիկ վիրահատության, երբեք հապճեպ որոշումներ մի կայացրեք` արեք համակարգչային մոդելավորում, ցույց տվեք այն ձեր մտերիմներին:

Իսկ եթե դուք համոզված եք, և Ձեզ ոչինչ չի անհանգստացնում` ապա առաջ:
Վերջ ի վերջո գեղեցկության համար անհրաժեշտ է պայքարել:

Ինչպես ճիշտ նկարվել մոդելավորման համար`

  • Խնդրեք ինչ-որ մեկին, որպեսզի ձեզ նկարի: Նկարելիս նա պետք է գտնվի 1-1,5 մետր հեռավորության վրա
  • Նկարելիս տեսախցիկը պետք է լինի քթի մակարդակի վրա:
  • Լուսանկարները պետք է լինեն լավ որակի
  • Լուսանկարները պետք է արված լինեն լավ լուսավորության տակ
  • Լուսանկարների ֆոնը պետք է լինի բաց երանգի (լավագույն տարբերակը` սպիտակ)


Քթի մոդելավորման համար անհրաժեշտ է`

  • Մեկ լուսանկար դիմացից
  • Երկու լուսանկար կողքից (երկու կողմերից)
  • Երկու լուսանկար կիսակողքից (45 աստիճանի տակ `երկու կողմերից)
  • Մեկ լուսանկար ներքևից


Լուսանկարների օրինակները`

modeling-samples

Ուղարկեք Ձեր նկարները այս էլ-փոստի հասցեին`  info@qit.am 

  • Նամակում առավել մանրամասն նկարագրեք, թե ինչն եք ուզում փոխել և ինչ արդյունքներ եք ակնկալում:
  • Ուղարկել լուսանկարները սոցիալական ցանցերի միջոցով, Viber կամ WhatsApp պետք չէ:

  • Ձեր նկարներին օրինակի համար աստղերի նկար կցել պետք չէ:
  • Սովորաբար մոդելավորման արդյունքը ուղարկվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:

Մոդելավորումը կատարվում է միայն մեկ անգամ և միայն կողքից (պրոֆիլից):