Տեղեկատվություն օտարերկրյա պացիենտների համար

Ես նախապես չեմ ամրագրում վիրահատության օրը, մինչև Դուք չանցնեք ներքևում նշված երկու փուլերը՝ (մոդելավորումը և հետազոտությունները): 

Վիրահատության համար գրանցումը կատարվում է վիրահատությունից ամենաքիչը 5-6 ամիս առաջ

 

Առաջին փուլ – ուղարկեկ լուսանկարներ մոդելավորման համար

Ինչպես ճիշտ նկարվել մոդելավորման համար`

  • Խնդրեք ինչ-որ մեկին, որպեսզի ձեզ նկարի: Նկարելիս նա պետք է գտնվի 1-1,5 մետր հեռավորության վրա
  • Նկարելիս տեսախցիկը պետք է լինի քթի մակարդակի վրա:
  • Լուսանկարները պետք է լինեն լավ որակի, ֆոկուսի մեջ
  • Պետք է արված լինեն լավ լուսավորության տակ
  • Լուսանկարների ֆոնը պետք է լինի բաց երանգի (լավագույն տարբերակը` սպիտակ)


Քթի մոդելավորման համար անհրաժեշտ է`

  • Մեկ լուսանկար դիմացից
  • Երկու լուսանկար կողքից (երկու կողմերից)
  • Երկու լուսանկար կիսակողքից (45 աստիճանի տակ `երկու կողմերից)
  • Մեկ լուսանկար ներքևից


Լուսանկարների օրինակները`

modeling-samples

Ուղարկեք Ձեր նկարները այս էլ-փոստի հասցեին` info@Qit.am 

  • Նամակում առավել մանրամասն նկարագրեք, թե ինչն եք ուզում փոխել և ինչ արդյունքներ եք ակնկալում:
  • Ուղարկել լուսանկարները Viber, WhatsApp, կամ սոցիալական ցանցերի միջոցով պետք չէ:

  • Ձեր նկարներին օրինակի համար աստղերի նկար կցել պետք չէ:

  • Սովորաբար մոդելավորման արդյունքը ուղարկվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:

     

     

     

     

Մոդելավորումը արվում է միայն մեկ անգամ և միայն կողքից (պրոֆիլից):


 

Երկրորդ փուլ – լաբորատոր քննությունների հանձնում

 Ինչու՞

  • Ձեր բնակության վայրում անցած հետազոտությունները Դուք անցնում եք Ձեզ համար, որպեսզզի համոզվեք, որ առողջական խնդիրներ չունեք, քանի որ ռինոպլաստիկան անց է կացվում միայն հակացցուցումների բացակայության դեպքում:
  • Մեր կլինիկայում Դուք կրկին անգամ հետազոտվելու եք (այդ հետազոտությունները մտնում է վիրահատության աարժեքի մեջ):

Ի՞նչ լաբորատոր քննություններ է անհրաժեշտ հանձնել վիրահատությունից առաջ:

  • Արյան ընդհանուր քննություն
  • Կոագուլոգրամա
  • Արյան բիոքիմիական քննություն (ընդհանուր սպիտակուց, ընդհանուր ուղիղ բիլիրուբին, միզանյութ, կրեատինին, ԱԼՏ, ԱՍՏ, գլյուկոզա)
  • Մեզի ընդհանուր քննություն (ընդհանուր քննության համար հավաքվում է առավոտյան մեզի ողջ չափաբաժինը, սեռական օրգանների մանրակրկիտ լվացումից հետո: Մինչև քննությունը, այն կարելի է պահել ոչ ավել քան 1,5 ժամ: Ավելի ուշ օգտագործումը կարող է անհավաստի լինել, քանզի փոխվում է նրա բջջային կառուցվածքը):

Հիշե՛ք, քննությունները հանձնվում են անոթի վիճակում:

Ուղարկեք Ձեր քննությունների արդյունքները այս էլ-փոստի հասցեին` info@Qit.am 
 

Երրորդ փուլ – վիրահատության համար գրանցում

 Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է գրանցվել վիրահատության համար:

  • Աղջիկների համար՝ լավ կլինի, որպեսզի անալիզների հանձնման և վիրահատության օրը ընտրվի անմիջապես մենստրուացիայի վերջանալուց հետո:
  • Վիրահատության համար գրանցումը կատարվում է վիրահատությունից ամենաքիչը 2-3 ամիս առաջ, հետևյալ հեռախոսահամարով՝

viber-whatsapp

Խնդրում եմ զանգահարել միայն աշխատանքային օրերին,
ժամը 17:00 – ից մինչև 18:00:

Վիրահատություններ չեն իրականացվում շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոնական օրերին:

 
 

Ի՞նչ արժե ռինոպլաստիկան:

Եթե նախկինում Ձեր քթի վրա ոչ մի վիրահատական միջամտություն չի իրականացվել, ապա վիրահատության արժեքը ֆիքսված է (ԿԱԾՎԱԾ ՉԷ բարդությունց և քաղաքացիությունիցից) և կազմում է 650,000 դրամ (նույնիսկ եթե անհրաժեշտ է ձևի ճշգրտում և քթային շնչառության վերականգնում):

Եթե նախկինում քթի վրա որևե մի վիրահատական միջամտություն է իրականացվել (այդ թվում նաև քթի միջնապատի վրա), ապա վիրահատության արժեքը ԿԱԽՎԱԾ Է դեպքի բարդությունից և սկսում է 850,000 դրամից և ավելի: Քթի պլաստիկայի գները տարբեր փոխարժեքներով

Ռինոպլաստիկայի արժեքը

 

Ժամը քանիսի՞ն ես պետք է լինեմ կլինիկայում:

Հետազոտման համար կլինիկա է պետք ներկայանալ նշանակված օրը, առավոտյան ժամը 9:00 անոթի:
Չենք մոռանում մեզ հետ վերցնել անձնագրի պատճենը:

Հասցե և քարտեզ


 
Ե՞րբ և որտե՞ղ է կատարվում վճարումը:

Վճարումը կատարվում է վիրահատությունից առաջ և միայն հայկական դրամով:
Կլինիկայի առաջին հարկում գործում է բանկ, որտեղ կարելի է փոխել տարադրամը:

Ռինոպլաստիկայի արժեքը

 

Ժամկետները: Ե՞րբ է հնարավոր հետ վերադառնալ:

  • Ամբողջական ռինոպլաստիկայի դեպքում՝ վիրահատությունից 1 շաբաթ հետո:
  • Վիրահատությունից հետո այցելուն մնում է կլինիկայում 1 օր:

Մանրամասն ռինոպլաստիկայի հետվիրահատական շրջանի մասին
 
 

Տրվու՞մ է արդյոք վիրահատությունից հետո տեղեկանք, որպեսզի խուսափվի սահմանն անցնելուց, կամ անձնագիր ստանալուց եած խնդիրներից:

  • Վիրահատությունից հետո տրվում է էպիկրիզ, կլինիկայի բլանկի վրա, կլոր կնիքով (միայն հայերեն լեզվով):

  • Տուն վերադարնալուց հետո մենք մնում ենք կապի մեջ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, որպեսզի պատասխանենք հետագայում Ձեր մոտ առաջանալիք հարցերին: