Ռինոպլաստիկայի հետվիրահատական շրջանի առանձնահատկությունները

Սովորական գիպսի փոխարեն` հատուկ ծակոտկեներով թերմոպլաստիկ:

Կոտրվածքներին գիպս դնելը հիշատակվում է դեռեւս IX-XI դդ արաբական գիտնականների աշխատություններում: Սակայն, առաջընթաց միշտ էլ կա:
Ռինոպլաստիկայի եզրափակիչ փուլը վիրակապի ամրացումն է:
Գիպսի փոխարեն այժմ օգտագործում են տարբեր գույների չորացող թերմոպլաստիկ:
Կանանց քթին դրվում է վարդագույն կամ մանուշակագույն վիրակապ, իսկ տղամարդկանց` կապույտ: 🙂

thermoplast

Ստանդարտ գիպսից վիրակապը ունի որոշ թերություններ, որոնք չունի թերմապլաստիկ վիրակապը:

  • Զգայուն և/կամ յուղոտ մաշկի ունեցող այցելուների համար սովորական գիպսի տեղադրումը, որը ի տարբերություն ծակոտկեներով թերմոպլաստիկի չի շնչում, քթի վրա բշտիկներ է առաջացնում:
  • Այտուցների կտրուկ փոքրացումից հետո սովորական գիպսը, որը ճկուն չէ, հաճախ քթից ընկնում է և քթի ոսկորների և փափուկ հյուսվածքների ամրագրման Ֆունկցիան չի կատարում: Այդ դեպքում անհրաժեշտ է կրկին տեղադրել նոր գիպս: Դա այցելուի համար ավելորդ ու տհաճ գործողություն է, որը հնարավոր է խուսափել:

Տեղադրելով թերմոպլաստիկե ամրուր վիրակապը կարելի է մոռանալ գիպս փոխելու մասին:
Թերմոպլաստիկը լինում է երկու տեսակի`շնչող (բարակ) և ավելի թանկ (այն կրկնակի հաստ է):
Ես օգտագործում են թանկ թերմոպլաստիկ, որը ամրապնդվում է ևց մեկ շերտով, ինչը բացառում է նրա տեղից ընկնումը նույնիսկ շատ ծանր այտուցվածության ժամանակ:
Թերմոպլաստիկ վիրակապ մնում է քթին 1 շաբաթ: 

 

Հիպոալերգիկ թղթյա վիրակապ

Քթի մաշկի վրա տեղադրվում է 3M ընկերության հիպոալերգեն «շնչող» վիրակապ, որը թույլ է տալիս վերահսկել քթի ծայրի և միջին հատվածի վերականգնվող էլեմենտների ամրությունը:

strips