Վիրաբույժի մասին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն”

“Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկը:

Բժշկական կենտրոնը կառուցվել է 1977 թ-ին, որի հիմնադիրն էր ակադեմիկոս Սուրեն Քրիստոֆորի Ավդալբեկյանը: Հիվանդանոցի սկզբնական անվանումն է Քաղաքային շտապ օգնության թիվ 2-րդ հիվանդանոց. նախատեսված էր 350 մահճակալի համար:

Բացի շտապ օգնության ամբիոնից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի բազայի վրա գործում են նաև ԱԱԻ-ի 10 ամբիոններ, ինչպես նաև Մխիթար Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի թերապիայի և մանկական նյարդաբանության ամբիոնները: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է աշխատում 1500 բուժաշխատող, այդ թվում Հայաստանի անվանի բժիշկները՝ 2 ակադեմիկոս, 8 գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, 31 գիտությունների թեկնածուներ, Հանրապետության Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի 6 գլխավոր մասնագետներ և 7 մեդալակիրներ (Մխիթար Հերացու և Անդրանիկ Օզանյանի անվ. շքանշաններով, իսկ հիվանդանոցի տնօրենը պարգևատրվել է Նանսենի, Մխիթար Հերացու և Անդրանիկ Օզանյանի անվան շքանշաններով, ինճպես նաև Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ կարգի շքանշանով):

“Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ն աչքի է ընկնում նաև իր գիտական աշխատանքներով: ԲԿ-ում կազմակերպվում են ամենամյա գիտապրակտիկ գիտաժողովներ “Դեպք պրակտիկայից”, որոնց նյութերը ամփոփվում են հավաքածուի տեսքով: Ժողովածուում տեղ են գտնում ոչ միայն մեր կենտրոնի բժիշկների աշխատանքները, այլ նաև գիտական նյութեր ամբողջ հանրապետությունից:

Բժշկական կենտրոնը դիտվում է ԱՀԿ-ի շրջանակներում արտակարգ իրավիճակներին և աղետներին արագ արձագանքելու հանրապետական նշանակության բազա և այդ շրջանակներում իրականացվում է հիվանդանոցի կառուցվածքային և ոչկառուցվածքային բաղադրիչների ամրացման, պահպանման աշխատանքներ` հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:

Բժշկական կենտրոնի շտապ օգնության և վերակենդանացման, վիրաբուժական, պրոկտոլոգիայի և թերապիայի բաժանմունքներն արժանացել են Համաշխարհային առողջապահության համակարգի ընդունված՝ բժշկական հաստատությունների և բուժքույրական անձնակազմի միջազգային որակավորման Մագնետ աստիճանին։

2004 թվականից Հայաստանի առողջապահության համակարգում օպտիմիզացիայի շրջանակներում հիվանդանոցի կառուցվածքի մեջ ներգրավվեց թիվ 4 կլինիկական ծննդատունը, թիվ 14 մեծահասակների պոլիկլինիկան, թիվ 5 մանկական պոլիկլինիկան և թիվ 2 մանկական նյարդաբանական կենտրոնը :

Այսօրվա դրությամբ բժշկական կենտրոնն ունի 18 բաժանմունք, 525 մահճակալ: Այն հագեցված է բոլոր ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիա, միջուկա-մագնիսա-ռեզոնանսային սարքավորում, ախտորոշման բոլոր անհրաժեշտ բուժ. սարքավորումներով և պարագաներով:

Բժշկական պրակտիկա

  • 2013թ.հունիսի 1-ից առ այսօր - «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ էսթետիկ պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար:
  • 2013թ. փետրվարի 4-ից - 2013թ. մայիսի 31-ը - «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբուժության ծառայության ավագ օրդինատոր:
  • 2008-2013 թթ. №2 Բուժ.միավորման պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար:
  • 2006-2008 թթ. "Ապոլոն" բժշկական կենտրոն, պլաստիկ վիրաբույժ:
  • 2004-2006 թթ. №2 Բուժ.միավորման պլաստիկ ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության բաժանմունք, պլաստիկ վիրաբույժ:
  • 2002-2004 թթ. №2 Բուժ.միավորման վնասվածքաբանության բաժանմունք, բժիշկ-հերթապահ:

 

Կրթություն

  • 2004-2007 թթ. Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվ. Ազգային առողջապահության ինստիտուտի դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության ամբիոնի ասպիրանտ:
  • 2001-2004 թթ. Հետդիպլոմային ուսուցում Մ. Հերացու անվ. Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժնում:
  • 1995-2001 թթ. Մ. Հերացու անվ. Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Բուժական ֆակուլտետ:

 

Վերապատրաստումներ

  • 2014թ. հոկտեմբերի 24-26 - Live Surgery & Injection "Продвинутая эстетическая ринопластика, отопластика и контурная пластика лица. 2014". Россия, Санкт-Петербург
  • 2013թ. հոկտեմբերի 24-26 - Technology Innovations in Plastic Surgery. 4th International Congress of Plastic Reconstructive and Aesthetic Surgeons (AAPRAS) in association with 6th Congress of Plastic Surgeons of Armenia and 7th Congress of Plastic Reconstructive & Aesthetic Surgery & DermatoCosmetology of Georgia, Երևան, Հայստան
  • 2013թ. մարտի 13-16 - Plastic Surgery at the Red Sea International Symposium & ISAPS Course, Israel, Eilat.
  • 2012թ. փետրվարի 27-ից - 2012թ. ապրիլի 13 - Կատարելագործման դասըթաց՝ "Քթի պլաստիկայի բաց և փակ եղանակները, առաջնային և երկրորդային ռինոպլաստիկա", Երևան, Հայստան
  • 2011թ. հունիսի 28-30 – Պլաստիկ Վերականգնողական և Էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնգրես, Երևան, Հայստան
  • 2010թ. դեկտեմբերի 16-18 – Պլաստիկ վիրաբուժության և կոսմետոլոգիայի I միջազգային դպրոց, Մոսկվա, ՌԴ
  • 2009թ. հոկտեմբերի 8-10 – Պլաստիկ վիրաբուժության միջազգային "Գլոբալ գործընկերություն", Երևան, Հայստան
  • 2009թ. օգոստոսի 25 – Եզրագծային շտկում "Perfectha Derm" արտադրանքով, Ֆրանսիա, Martin'Ex ուսումնա-մեթոդական կենտրոն, Երևան, Հայստան
  • 2008թ. հոկտեմբերի 1-3 - Վիրաբույժների Միջազգային Կոնգրես, Երևան, Հայաստան:
  • 2007թ. Նոյեմբեր 2-3 – Հայաստանի պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների 1-ին միջազգային կոնգրես, Երևան, Հայստան
  • 2007թ. հուլիսի 6-8 - Պլաստիկ, Էսթետիկ վիրաբուժության և Կոսմետոլոգիայի Առաջին Միջազգային Մաստեր-կլաս, Թբիլիսի, Վրաստան:
  • 2006թ. նոյեմբերի 3-6 - Ռինոպլաստիայի արվեստ, Ռինոպլաստիայի պրակտիկ դասընթաց, Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ:
  • 2006թ. ապրիլի 12 - Skin Rebirth: Aesthetic Dermal պրեպարատների պրակտիկ կիրառում, Երևան, Հայստան:
  • 2006թ. ապրիլի 12 - Easy Peel, Only Touch Peel, Easy Phytic Peel, Unideep и Lip and Eyelid Formula պրեպարատնեի պրակտիկ կիրառում, Երևան, Հայստան:
  • 2006թ. ապրիլի 12 - Restylane, Restylane Perlane, Restylane Touch պրեպարատնեի պրակտիկ կիրառում, Երևան, Հայստան:

 

Անդամակցություն

  • AAPRAS - Պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա:
  • ESPRAS - Պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության եվրոպական միություն:
  • IPRAS - Պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիա:
  • ASSECE - Էսթետիկ վիրաբուժության եվրոպական միություն