Ուզում եմ կիսվել Ձեզ հետ իմ փորձով:

Բոլոր այն անձանց համար, ովքեր ուզում են ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ անել:

Ես 20 տարեկան եմ, երևի 14 տարեկանից երազում եմ փոխել իմ քթի ձևը: Այս ամառ իմ երազանքը իրականացավ:
Ես ուրախ եմ, որ ընկա հենց Գևորգ Եղիազարյանի մոտ: Պառկեցի այն մտքով, որ իմ քիթը տալիս եմ լավ վիրաբույժի վստահելի ձեռքերը:
Միանգամից վիրահատությունից հետո, հենց որ նարկոզից դդուրս եկա, ես հասկացա, որ վերջ, ՎԵԵՐՋ, ՎԵՐՋԱՊԵՍ ԵՍ ԱՐԵՑԻ ԴԱ: Խիզախեցի…

Ամեն ինչ շատ լավ էր անցնում:

Ոչինչ, ինչ կարդացել էի համացանցում տեղի չունեցավ:

Ուռածությունները և կապտուկները չափազանց քիչ էին և առաջացան նրանք միայն 2-րդ օրը:

2-րդ ՕՐԸ ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ ԷՐ: Աչքերս հազիվ էի բաց անում, այ թե վախեցել էի…

Բայց այդ ամենը անցավ արդեն 3-4 օրը:

5-րդ օրը ես դառա գերանամուկ, կապտուկներ արդեն չկային: Այո, 5-րդ օրը ես արդեն գնացի գեղեցկության սրահ մատնահարդարման, այնտեղ բոլորը շշմել էին, որ արդեն 5-րդ օրը առանց կապտուկների եմ:

Ես ինձ հոյակապ էի զգում, երեկոները զբոսնում էի, սկզբից մի փոքր ամաչում էի, հետո արդեն սովորական դարձավ: Որտեղ ասես չեմ եղել քթիս վրայի գիպսով, նույնիսկ ծննդյան տոնի եմ մասնակցել՝ ռեստորանում)

Այնպես որ, ռինոպլաստիկայի մասին պատմվող սարսափելի պատմությունները ուղղակի հիմարություն են: ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱՆ՝ ՀԵՔԻԱԹ Է Գևորգ Եղիազարյանի հետ:

Արդեն այն բանից հետո, երբ հանեցին գիպսս, ես հմայվեցի իմ քթով: Նույնիսկ ուռած վիճակում այն ինձ շատ դուր էր գալիս:

Ես զգում էի, որ այն իմն է, այն շատ բնական նստել էր դեմքիս վրա այնպես, կարծես միշտ էլ այդպիսին էր եղել:

Ահա լուսանկարներս, կարող եք տեսնել տարբերությունը ) անչափ գոհ եմ:

Ուզում եմ կիսվել Ձեզ հետ իմ փորձով