Նույնիսկ մայրս խնդրեց մինչվիրահատական լուսանկարներս նայի:

Բարև Ձեզ Գևորգ Յուրյեվիչ:

Վերջապես մարդավարի հասա համակարգչիս, որպեսզի ասեմ Ձեզ՝ ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Վերադարձա նորմալ: Եկա այն եզրակացության, որ աշխատողները բոլորը կույր են, մինչև դուրս չեկա աշխատանքի: Այնտեղ նույնպես տարբերությունը առանձնապես չէին շտապում նկատել:

Մի քանի հոգի գիտեին իմ Երևան մեկնելու նպատակը, այդ պատճառով էլ դրանից գաղտնիք չսարքեցի և ես նոր հոբբի ձեռք բերեցի: Բռնում էի այն աղջիկներին, ովքեր միանգամից սկսում էին հարցնել, թե ինչպես անց կացրեցի արձակուրդ, դուր եկավ արդյոք ինձ հայրենիքում, և միանգամից հարցնում էի, թե ինչ է իմ մեջ փոխվել:

Չեք հավատա, առանց հուշման գլխի ընկավ միայն մեկը, ում քիթը նույնպես կոտրված է: Մնացածները ամենատարբեր տարբերակներ առաջարկեցին: Նիհարել ես, գիրացել ես, բոյ ես քաշել, գլուխդ ես լվացել… Ինչ ասես, բացի քթից))))) Մեկը ընդհանրապես, մոտեցավ ու ասաց՝ "Գայա էս ի՞նչ է":

Ես արդեն մտածեցի՝ Ահա նա, չկուրացած մարդը: Այն էլ ոչ:

Նրան անհանգստացնում էր իմ կապտուկի մնացած հետքը: Ասացի ամուսինս է ծեծել:

Հետո էլ սկսեցի բացատրել նրան, որ կատակել եմ, և նրան այն պատճառով չեմ հրավիրել հարսանիքիս, որովհետև հարսանիք չի եղել և ամուսին էլ ես չունեմ:

Մի խոսքով ամեն ինչ շատ ուրախ էր: Աշխատանքային առաջին օրս՝ Երալաշ էր: կարելի էր գիրք գրել )))

Իսկ երկրորդ օրը, բոլորը գալիս էին ու նայում բեյջիս վրայի լուսանկարին և ինձ ասելով՝ Վաու, ու հետաքրքրվում էին թե ով է ինձ վիրահատել:

Ես Ձեզ չեմ մատնել, մի մտահոգվեք: Կատակում եմ…մատնել եմ:

Իսկ ընդհանրապես, Շնորհակալ եմ Ձեզանից Շաաաաաաատ, Իսկապես:

Ամեն ինչի համար:

Իսկ ամենակարևորը՝ այն բանի համար, որ իմ քիթն ինձ այնքան է սազում, որ ոչ մեկը առանց լուսանկարի չկարողացավ էլ հիշել թե ինչպիսի տեսք ուներ այն նախկինում: Նույնիսկ մայրս խնդրեց հին լուսանկարս այն հիշելու համար ))) Ծիծաղելի է:

Ես չէմ վախեցել, վիրահատությունից, նարկոզից, ցավից (ինչի մասին բազում հեքիաթներ գրված էին ցանկացած կայքում… և հիմա ինձ սկսում է թվալ, որ նրանց առանց անեսթեզիայի են վիրահատել, այդ պատճառով էլ նրանք այդպես տխուր ու սարսափելի են այդ ամենը նկարագրում)

Ոչինչից չեմ վախեցել բացի արդյունքից: Վախենում էի, որ անբնական կլինի, և նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում ինձ չեն ճանաչել, միանգամից գլխի կընկնեն, որ վիրահատված եմ և այլն:

Շնորհակալ եմ ՁԵԶ: Նույնիսկ մայրս չկարողացավ հստակ ասել, թե ինչ է փոխվել, և արդեն երեկոյան, գիպսը հանելուց անմիջապես հետո ասաց՝ "Ազնվությամբ, այնպիսի զգացողություն ունեմ, որ ամբողջ կյանքում այս քթով ես եղել":

Իրականում դա չքնաղ է:

Շնորհակալություն Դոկ, Դուք ԼԱՎԱԳՈւՅՆՆ ԵՔ: