Ռինոպլաստիկա

(հին Հունարեն: ῥίς, р. п. ῥινός — քիթ + πλαστική — պլաստիկա) բնածին կամ ձեռքբերովի քթի դեֆեկտների ուղղումն է:

Ռինոպլաստիկան էսթետիկական վիրահատություն է, որն ուղղված է քթի չափը կամ ձևը փոխելուն: Դրա հիմնական խնդիրներից մեկն է քթի ձևի ներդաշնակ փոփոխությունը, պարտադիր պահպանելով անձի դիմագծերի անհատականությունը: Ռինոպլաստիկա կարող է իրականացվել ինչպես բժշկական ցուցմունքներով` բնածին արատների և վնասվածքների դեպքում, այնպես էլ գեղագիտական նկատառումներով`երբ այցելուին դուր չի գալիս իր քթի ձևը:


Ռինոպլաստիկան կատարում են հետևյալ դեպքերում

  • քթի վրա կա սապատ
  • քթի ծայրը չափազանց սուր է կամ հաստացած
  • ծուռ քթի ծայր
  • չափազանց երկար քիթ
  • լայնացած քթանցքներ
  • թամբանման քիթ
  • քթի միջնապատի դեֆորմացիա
  • բնածին և հետվնասվածքային քթի դեֆորմացիա
  • քթայինշնչառության խանգառումը կամ ամբողջական անկարողությունը


Ռինոպլաստիկան հակացուցված է`

  • 17 տարեկանը չլրացած անձանց (որոշ դեպքերում հնարավոր են բացառություններ, օրինակ, վնասվածքների դեպքում կարող է ռինոպլաստիկա արվել ավելի վաղ տարիքում):
  • 65 տարեկանից բարձր (բարդությունների զարգացման ռիսկի պատճառով, ինչպես նաև վերքերի հյուսվածքների դանդաղ ապաքինումը, վերականգնողական գործընթացների թուլացմանը պատճառով):
  • Սրտանոթային համակարգի հիվանդություններ, մասնավորապես, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի անբավարարություն և զարկերակային ճնշում
  • Լյարդի և երիկամների հիվանդություններ
  • Շաքարային դիաբետ
  • Արյան մակարդման խանգարում
  • Ֆոլիկուլիտ վիրահատական միջամտության համար նախատեսված վայրում
  • Վիրահատական միջամտության համար նախատեսվող վայրում բշտիկների առկայություն
  • Սուր վիրուսային հիվանդություններ
  • Օնկոլոգիական հիվանդություններ (քաղցկեղ)
  • Հոգեկան հիվանդություններ


Խորհուրդներ մինչև վիրաhտությունը`

Նախքան վիրահատությունը խորհուրդ է տրվում ինչքան հնարավոր է հանգստանալ, չծխել, ալկոհոլ և այլ դեղորայք չօգտագործել առանց բժշկի իմացության:  
Պլաստիկ վիրաբույժ հետ խորհրդակցության ժամանակ խորհուրդ է տրվում օգտվել համակարգչային մոդելավորումից, որի օգնությամբ կարելի է տեսնել քթի արտաքին տեսքը ակնկալվող (ենթադրյալ) վիրահատությունից հետո:

 

Վերականգնողական շրջանը

Ինչպես ցանկացած այլ վիրահատական միջամտություն, քթի ռինոպլաստիկան պահանջում է վերականգման շրջան: Իհարկե, նրա ժամկետները կախված են վիրահատության տեսակից, դրա իրականացման եղանակից և մի շարք այլ գործոններից, սակայն միջինում վերականգնումն հետևյալն է

  • Ռինոպլաստիկայից հետո, որպես կանոն, նկատվում է այտուցվածություն քթի և աչքերի շուրջը:
  • Վիրահատությունից հետո անհրաժեշտ է կրել ձիգ վիրակապ 1-2 շաբաթվա ընթացքում:
  • Այտուցների մեծ մասը վիրահատության երկրորդ շաբաթվա ավարտին անցնում են:
  • Կապտուկները անցնումմ են 7-10 օրվա ընթացքում:
  • Նախնական արդյունքը գնահատվում է 6 ամսից, վերջնականը`12 ամիսց:
  • Որպես կանոն, հետվիրահատական շրջանը այցելուի համար անցավ է անցնում:

Ապաքինման ժամկետը կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից և պացիենտի տարիքից, ուստի բժիշկը կարող է ասել միայն վերականգնման մոտավոր տևողությունը:


Հետվիրահատական խորհուրդներ

  • Ռինոպլաստիկայից հետո խորհուրդ է տրվում սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
  • Քանի որ առաջին շաբաթվա ընթացքում քիթը դեռ թույլ է և հնարավոր է վնասվի` խորհուրդ է տրվում 6 ամսով հրաժարվել ակնոց կրելուց:
  • Քթից արյունահոսություն տույլ չտալու համար սննդից խորհուրդ է տրվում բացառել չափազանց տաք է ու չափազանց սառը սնունդը:

Իմացեք ավելին նախա- և հետվիրահատական շրջանի մասին: